ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Հետաքրքիր ակնարկ

Հետաքրքիր ակնարկ
19.08.2025 | 21:07

IADN Centre հնդկական ուղեղային կենտրոնը քիչ առաջ հետաքրքիր ակնարկ տարածեց.

«#Հայաստանը կարող է փոխել Հարավային Կովկասի ուժային բալանսը ընդամենը երկու մարտկոց #BrahMos թևավոր հրթիռներով»:

Ակնարկն իհարկե պարզ է, սակայն առավել կարեւոր է #BrahMos կայանների և թևավոր հրթիռների արդյունավետության աստիճանը։

Խաղաղության միակ և ունիվերսալ երաշխիքը ուժային հավասարակշռության վերականգնման մեջ է, առանց որի խաղաղության ցանկացած փաստաթուղթ բուտաֆորիա է, ցնորք՝ ծալապակասների համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4718

Մեկնաբանություններ